ՖՈՏՈ. Նարեկ Սամսոնյանի նամակը՝ Ձերբակալվածներին պահելու վայրից

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ողջույններ ՁՊՎ-ից․ տեղեկացա, որ բռնված լինելուս ընթացքում Էդմոն Մարուքյանը ուղիղ եթերով փորձել է այս գործը ներկայացնել որպես «քֆուրի և քֆուրչիների» դեմ պայքարի մասին գործ։

Իրականում այս գործը լրիվ այլ բանի մասին է. այս գործը կեղծ և հաճախորդ ընդդիմության մասին է։ Այս մասին առավել մանրամասն կխոսեմ ազատ արձակվելուց հետո։

Մասնավորապես կխոսեմ այն մասին, թե ինչպես իմ ձերբակալությամբ հաստատվեց «քաղաքական տռանսվիստիտ» բնորոշման ճշմարտացիությունը։

Հ.Գ. Ցավում եմ, որ դեկտեմբերի 14-ին ունեցածս պայմանավորվածությունները չկարողացա պահել»։

(Visited 6 times, 1 visits today)