Մարության Հայկից հետո հաջորդը Պապիկյան Սուրոն է

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի գրառումը․

«Էս գրառումս լավ կհիշեք
Մարության Հայկից հետո հաջորդը Պապիկյան Սուրոն է:
Ասեմ ինչու:

Որովհետև որոշ աշխարհաքաղաքական կենտրոններ հենց Պապիկյան Սուրոյին են դիտարկում որպես իրավահաջորդ (արտահերթ իրավահաջորդի մասին է խոսքը): Ու նիկոլը դրա մասին շատ լավ տեղյակ է:

Սուրոն անհամեմատ հավասարակշռված է, ՌԴ դեսպանատան դիմաց Սորոսի փողերով միտինգներին չի նկատվել, ընդունելի է թե՛ ներկուսակցական, թե՛ արտաքին աշխարհի տարբեր թևերի կողմից, հատուկ կոմպրոմատներ վրան չկան (չհաշված բանակի դեպքը, որը շատ վաղուց է եղել):

Հ.Գ. Հետո չասեք՝ չեմ զգուշացրել»։

(Visited 4 times, 1 visits today)