Ձեր տրամադրությունը բարձրացնեմ․ Հայկ Մարությանի հայտարարությունը

Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ, Շնորհակալ եմ ձեր արձագանքի և ջերմ խոսքերի համար։

Այս մասին գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նա մասնավորապես նշել է․ «Ես էլ ձեր տրամադրությունը բարձրացնեմ։ Ստորագրել եմ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը։

Հաջորդ տարի կունենանք արդեն ընդհանուր 1 000 հատ փոխարինված վերելակ, իսկ քաղաքային տրանսպորտի պարկը թարմացրած կլինենք ավելի քան 60 %-ով՝ ունենալով արդեն շուրջ 520 նոր ավտոբուս»։

(Visited 2 times, 1 visits today)