ՀՐԱՏԱՊ. Մի խումբ զի նվшծ անձինք գրավել են կառավարության շենքը

Դեկտեմբերի 15-ի երեկոյան Տրիպոլիում զինվшծ մարդիկ ներխուժել են Ազգային միասնության կառավարության (ԱՄԿ) կենտրոնակայան եւ պաշտպանության նախարարության շենք:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ալ Ջամահիրիա» լրատվական գործակալությունը: Կառավարական շենքերի գրավումը Տրիպոլիում տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ին Լիբիայում նշանակված նախագահական ընտրություններից ընդամենը ութ օր առաջ:

«Դեկտեմբերի 15-ի երեկոյան զինվшծ մարդիկ Տրիպոլիում ներ խուժել են Ազգային միասնության կառավարության (ԱՄԿ) կենտրոնակայան եւ պաշտպանության նախարարության շենք»,-հաղորդում Է գործակալությունը՝ մանրամասնություններ չներկայացնելով, թե Տրիպոլիում գործող խմբավորումներից ում են պատկանում պետական հաստատությունները նվաճողները:

Գործակալության տվյալներով՝ Լիբիայի մայրաքաղաքի մի շարք շրջաններ հոսանքազրկված են: 2011 թվականին Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի տապալումից եւ uպшնությունից հետո Լիբիան փաստորեն դադարել է գործել որպես միասնական պետություն: Այժմ երկրում երկիշխանություն է:

Արեւելքում նիստեր Է գումարում ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արեւմուտքում՝ Տրիպոլի մայրաքաղաքում, կառավարում է ՄԱԿ-ի եւ Եվրամիության աջակցությամբ ձեւավորված Ազգային համաձայնության կառավարությունը (ԱՀԿ)՝ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ:

Երկրի արեւելյան մասի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ եւ համագործակցում Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) հետ՝ մարշալ Խալիֆ Խաֆթարի հրամանատարությամբ, որը 2019 թվականի ապրիլից չի դադարում Տրիպոլին նվաճելու փորձերը:

ԱՀԿ-ին աջակցում են Թուրքիան եւ Քատարը, իսկ ԼԱԲ-ին՝ Եգիպտոսը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

(Visited 7 times, 1 visits today)