ԱԺ նիստն այդպես էլ չկայացավ… Հայտնի է պատճառը

ՀՀ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել: Օրակարգում «Հայաստան» խմբակցության առաջադրած «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագիծն էր:

Սակայն նիստն այդպես էլ չկայացավ, քանի որ պատգամավորները քվորում չէին ապահովել: Արտահերթ նիստին գրանցվել էր 30 պատգամավոր, քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր 54 պատգամավորի ներկայություն:

Պատգամավորների գրանցումը շարունակվելու է մինչև 4 ժամ, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ընդմիջում հայտարարեց:
Ինչպես հայտնի է, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն այսօր խորհրդարանի արտահերթ նիստ էր հրավիրել։

Արտահերթի օրակարգում մեկ հարց էր՝ «Հայաստան» դաշինքի հեղինակած «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագիծը, որով կառավարությունից պահանջում են զերծ մնալ որեւէ բանակցությունից, որը կխախտի Սահմանադրությունը, սահմանագծման ու սահմանազատման հարցում չկատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են չեղարկել Արցախի ժողովրդի՝ իր պատմական տարածքում ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումը եւ այլն։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, իշխող Քաղպայմանագիրը, չներկայանալով արտահերթ նիստին, տապալեց այն։ Քվորումի բացակայության պատճառով հարցը չմտավ օրակարգ։

 

(Visited 1 times, 1 visits today)