Փաշինյան-Հայկ Մարության վերջին սրացումը… Իշխանությունը որոշեց…

ՔՊ-ական թիմում կարգազանցները դաժանորեն պատժվում են՝ գործի է դրվում տվյալ պաշտոնյային «փչացնելու» գործիքակազմը։

Լավագույն ձեւը, իհարկե, մամուլն է եւ ֆեյսբուքյան արշավները, որոնք կիրառվում են ինչ-որ նախարարի կամ պատգամավորի դեմ, իսկ ամենից հաճախ՝ Երեւանի քաղաքապետի։ Դժվար է ասել, թե Փաշինյան-Հայկ Մարության վերջին սրացումն ինչով է պայմանավորված։

Գուցե այն դրական կարծիքներն են պատճառը, որ հնչում են նոր ավտոբուսներ բերելու առիթով։ Իշխանությունը որոշել է իր ավագանու միջոցով իմպիչմենտ հայտնել եւ ազատվել «հակահեղափոխական» քաղաքապետից։

Այս հարցում շատ ակտիվ է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը։

Հրապարակ օրաթերթ

(Visited 43 times, 1 visits today)