Պարգևատրվել է Պետրոս Ղազարյանը

Դեկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներին` գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի գլխավորությամբ: 2021 թվականը Հանրային հեռուստաընկերության համար հոբելյանական է.

Առաջին ալիքը նշում է հիմնադրման 65-ամյակը: Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով հեռուստաընկերության հիմնադրման 65-ամյակի առթիվ, շնորհակալություն է հայտնել աշխատակիցներին՝ բարձրորակ հեռուստատեսային բովանդակություն ապահովելու եւ պրոֆեսիոնալ աշխատանքի համար:

ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ է պարգեւներ հանձնել հեռուստատեսության անխափան եթերն ապահովող եւ տարիների ավանդ ունեցող աշխատակիցներին:

Ալեն Սիմոնյանը հուշամեդալներով է պարգեւատրել Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներ Գառնիկ Թեփուչեկյանին, Պետրոս Ղազարյանին, Թերեզա Կասյանին, Մելիք Մայիլյանին, Արմինե Նիկողոսյանին, Պողոս Նազարյանին, Արթուր Ղանդիլյանին, Սամվել Աղանյանին, Մարինե Բլբուլյանին, Խորեն Լեւոնյանին, Հերմինե Բաղդասարյանին եւ Օլեգ Սուքիասյանին:

(Visited 3 times, 1 visits today)