«Կոկորդիլոսագետ» Գարիկի հետ առնչվող հերթական սկանդալը. տեղի է ունեցել ծեծկռտուք

Yerevan.Today-ի տեղեկություններով, երեկ երեկոյան «Վեդի ալկո» գործարանի տարածքում ծեծի է ենթարկվել «Վեդեցի Գոջ» մականվամբ հայտնի Գագիկ Հակոբյանը, որը դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում գլխավորում էր Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Զավենիչի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցության ավագանու ցուցակը:

Պատճառները միանգամայն քաղաքական են․ բանն այն է, որ «Վեդեցի Գոջը» համառորեն հրաժարվում է կոալիցիա կազմել իշխանական Քաղպայմանագիր կուսակցության ավագանու հետ ու այդպիսով աջակցել Փաշինյանի սանիկ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանին, որպեսզի նա դառնա Վեդու խոշորացված համայնքի ղեկավար։

Վեդու համայնքապետ դառնալու շանսն ընդդիմության ձեռքում է: Վեդու ՏԻՄ ընտրություններում դեկտենմբերի 5-ին հաղթել է ընդդիմությունը՝ Սպարտակ Թաթիկյանի դեմքով, պարտվել է Փաշինյանի քաղաքական թիմը՝ կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ․ նա էր իշխանության թեկնածուն Վեդու ՏԻՄ ընտրություններում:

Ի դեպ, ծեծի միջադեպի ահազանգի հետքերով, ըստ մեր աղբյուրի, երեկոյան ոստիկանները շտապել են դեպքի վայր, և խիստ ուշագրավ է, որ «Վեդի ալկո» գործարանի տարածքից ոստիկանական բաժին բերման են ենթարկել միմիայն ծեծվողին՝ «Վեդեցի Գոջին», այսինքն՝ նրա հետ Վեդու ոստիկանական բաժին չի բերվել թեկնածուին հաշվեհարդարի կամ քաղաքական «բազառների» համար գործարանի տարածք կանչած, ենթադրաբար ծեծի ու ճնշումների ենթարկած անձը կամ անձինք:

Ընդգծենք, Ոստիկանությունում թեման «ջրվել է», որ «կոկորդիլոսագետ» Գարիկի հետ առնչվող հերթական սկանդալը չպայթի: Փաստացի Yerevan.Today-ի հետ զրույցում հաստատվեց այս ամբողջ տեղեկատվությունը, բայց ոստիկանության լրատվական բաժնից հատուկ զգուշավորությամբ խառը նախադասություններով մեկնաբանեցին «Վեդեցի Գոջի» հետ կատարվածը:

Ըստ լրատվական բաժնի պաշտոնական մեկնաբանության՝ «Նման ահազանգ կամ հաղորդում ոստիկանություն չի ստացվել»: Այդուհանդերձ, իմ ճշտող հարցին՝ հերքու՞մ եք, որ երեկ ուշ երեկոյան Գագիկ Հակոբյանը բերման է ենթարկվել ոստիկանության Վեդու բաժին, նա չի՞ գտնվել այնտեղ, այս հարցապնդումից հետո ոստիկանության լրատվականից ստացված երկրորդ լղոզված պատասխանը հաստատեց միջադեպի մասին ինֆորմացիան. «Ոստիկանությունը որոշակի տեղեկատվություն է ստացել Ձեր նշած անձի հետ լարվածության մասին և ձեռնարկել է կանխարգելիչ միջոցառումներ միջադեպը կնախելու համար»:

Yerevan.Today-ը կապ հաստատեց ծեծի ենթարկված թեկնածուի՝ Գագիկ Հակոբյանի հետ․ նա ակնհայտ ճնշված ձայնով ասաց, որ հրաժարվում է խոսել այդ մաիսն և չի ցանկանում որևէ լրատվամիջոցի պարզաբանում տալ:

Ընդգծենք՝ ծեծի ենթարկվելու մասին հարցը հնչեց, նաև հնչեց քաղաքական ճնշումների ենթարկվելու մասին հարցադրումը, բայց ակնհայտորեն նա ոչ միայն հրաժարվեց պատասխանել հարցերի, նաև չհերքեց իրեն ծեծի ենթարկելու մասին տեղեկատվությունը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

(Visited 8 times, 1 visits today)