Ո՞վ է Ալեն Սիմոնյանի հրաժարականի իրական նախաձեռնողը

168.am-ը գրում է. Ընդդիմությունը սկսել է ԱԺ նախագահին անվստահություն հայտնելու գործընթաց։ Արդյունքն էական չէ. ՔՊ-ն ամենայն հավանականությամբ դեմ կքվեարկի և հարցը կփակվի, բայց Ալեն Սիմոնյանը դրանից չի շահի։

ԱԺ նախագահը թույլ է տվել մարդկային և աշխատանքային էթիկայի կոպիտ խախտումներ, և ցանկացած ընդդիմության խնդիրն է՝ դրան տալ քաղաքական գնահատական և սկսել քաղաքական պրոցես։

Ցանկացած այլ նորմալ երկրում և, նույնիսկ Հայաստանում, ցանկացած այլ պայմաններում Ալեն Սիմոնյանը Միկոնոսի կադրերից հետո հրաժարական կտար. չի կարող թարմ Եռաբլուրի և գրեթե ամենօրյա զոհերի ֆոնին ԱԺ նախագահն այդպես ինքնամոռաց թռվռալ. և սա չի կարող ունենալ հակափաստարկ։ Սա ուղիղ վիրավորանք է հասարակությանը։

Անզգույշ և չմտածված ձևակերպումների արդյունքում Ռուսաստանի հետ դիվանագիտական սկանդալից հետո՝ հրաժարականը միակ տրամաբանական քայլն էր։ Գերիների թեմայով արված ձևակերպումները կարելի է համարել վերջին կաթիլը, թեև դրանից առաջ բոլոր «կաթիլները» բավարար էին հրաժարականի համար։

Ալեն Սիմոնյանը հրաժարական չի տալիս. դա փաստ է։ Փաստ է նաև այն, Նիկոլը չի կարող նրան ստիպել հրաժարական տալ։ Ինչո՞ւ պետք է Ալենը հրաժարական տա անզգույշ ձևակերպումների կամ դիսկոտեկներում թռվռալու համար, եթե Նիկոլը հրաժարական չի տալիս պատերազմի, Արցախ կորցնելու, Հայաստանը երեք տարում այս վիճակին հասցնելու համար։

Քանի Նիկոլը իշխանության է, ցանկացած պաշտոնյա ունի հրաժարական չտալու բարոյական լեգիտիմ իրավունք։ Ի՞նչ պետք է ավելին արած լինի որևէ պաշտոնյա, քան արել է Նիկոլը։ Սա լուրջ խնդիր է։ Եվ այդպես մտածելու իրավունք ունի նաև ԱԺ նախագահը։

Բայց կա նաև հարցի մյուս տեսանկյունը, որը թույլ է տալիս հասկանալ, թե ո՞վ է իրականում «հակաալենական արշավի» նախաձեռնողը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

(Visited 2 times, 1 visits today)