Նա մահացավ երիտասարդ, իսկ ես մնացի. շատ հաճախ եմ վերհիշում այս դրվագը…

Ամուսնուս հետ սրճարանում կանգնած սուրճ էինք խմում։ Ամուսինս երիտասարդ էր ու գեղեցիկ, և ես սիրում էի նրան։

Ես հագել էի հին վերարկու, որը փչացնում էր իմ կյանքը։ Ես տառապում էի թերարժեքության բարդույթով և ատում էի այս վերարկուն, որը չէր տաքացնում, այլ միայն այլանդակում էր ինձ։

Սրճարանը էժան էր, իսկ սուրճն էլ համեղ չէր։ Եվ ես երազում էի, որ մի օր մենք գեղեցիկ ռեստորանում լավ սուրճ կխմենք, իսկ ես էլ կլինեմ ոճային հագնված։

Իսկ ամուսինս նայում էր ինձ փայլող աչքերով․ նա սիրում էր ինձ և չգիտեր, թե ինչի համար էի տխրում։ … Նա մահացավ երիտասարդ, իսկ ես մնացի։

Եվ հետո իմ կյանքում եղան բազում տարբեր սրճարաններ, սուրճ ու նորաձև վերարկուներ: Իսկ նա չկար: Ես շատ հաճախ եմ վերիշում այս դրվագը, երբ ամեն ինչ ունեի, բայց չէի գիտակցում ունեցածս։
__________________
Ելենա Ռոգ

Թարգմ.` Հ. Շարուրյանի

(Visited 3 times, 1 visits today)