Գիտե՞նք արդյոք. ՍԽՏՈՐ. Հրաշք միջոց, որ մաքրում է արյունը և ոչ միայն…

Այս բաղադրատոմսը մարդկությանը ծանոթ է դեռևս շատ հին ժամանակներից։ Սա համարվում է ժողովրդական բժշկության ամենահին բուժիչ միջոցներից մեկը։

Այս բուժիչ միջոցը բաղկացած է երկու հզոր բաղադրիչներից՝ սխտորից եւ կարմիր գինուց: Խառնուրդը կանխում է մի շարք հիվանդություններ, մաքրում է արյունը, ամրապնդում է իմունային համակարգը, պայքարում է մի շարք ինֆեկցիաների դեմ:

Անհրաժեշտ է՝ 12 հատ սխտոր, ½ լիտր բարձր որակի կարմիր գինի:

Պատրաստման եղանակը` Սխտորը մաքրել, լցնել տարայի մեջ (ցանկալի է ապակյա բանկայի), ավելացնել գինին եւ խառնել: Սխտորը կարելի է կտրատել և այդ դեպքում արդյունքն ավելի լավ լավը կլինի:

Տարան ամուր փակել և երկու շաբաթ պահել մութ տեղում, այդ ընթացքում ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է թափահարել:

Այնուհետեւ քամել եւ ստացված հեղուկը լցնել ոչ թափանցիկ տարայի մեջ: Այն կարելի է օգտագործել տարվա մեջ երկու անգամ: Ստացված խառնուրդը խմել մեկ ամսվա ընթացքում օրական 2-3 թեյի գդալ:
Սխտորի հոտը չեզոքացնող միջոցներ

Բերանից եկող սխտորի հոտը շուտ կանցնի, եթե ուտեք մաղադանոսի տերեւներ կամ արմատ, ծամեք 1-2 մեխակ կամ սուրճի մի քանի հատիկ, խմեք 1 բաժակ կաթ:

Սխտորի հոտը ձեռքերից անցկացնելու համար բավական է ձեռքերը շփել կիտրոնի կեղեւով:

Սխտորը մաքրելուց եւ կտրատելուց հետո ձեռքերից հոտն անցկացնելու համար ձեռքերն առատորեն շփեք աղով եւ լվացվեք գոլ ջրով:

(Visited 34 times, 1 visits today)