Շիրակի մարզպետի որոշմամբ պոլիկլինիկայի տնօրենն ազատվեց պաշտոնից

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը դեկտեմբերի 10-ին որոշում է ստորագրել, որում ասված է․
«2021 թվականի դեկտեմբերի 10-ից դադարեցնել Արտուշ Ասատրյանի՝

«Գյումրու Վ․ Աբաջանյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի լիազորությունները լուծելով՝ նրա հետ 2018 թվականի ապրիլի 20-ին կնքված N 9 աշխատանքային պայմանագիրը»։
Նշենք, որ Արտուշ Ասատրյանը շուրջ 10 տարի ղեկավարել է պոլիկլինիկան։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ մեղադրանք է առաջադրվել «Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեական բժշկության կենտրոն» ՓԲԸ տնօրենին։

Մասնավորապես, գործընկերային հարաբերությունների մեջ գտնվելով նույն բուժհաստատության պատվաստման կաբինետի բուժքույր-վակցինատոր Հ․ Կ․-ի հետ, ղեկավար պաշտոնով պայմանավորված իր դիրքը և հեղինակությունն օգտագործելու եղանակով 2021թ. սեպտեմբեր ամսին, չպարզված օրը,

վերջինիս հանձնարարել է կազմել և տրամադրել իր աշխատասենյակ եկած, գործով դեռևս չպարզված 6-7 անձի վերաբերյալ «COVID-19» հիվանդության դեմ պատաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ սերտիֆիկատներ։

(Visited 8 times, 1 visits today)