Մի մարդ կար, որը խուսափում էր ամուսնությունից և երբ արդեն մահանում էր, նրան հարցրեցին… Ծերունու պատասխանը տարակուսեց հարցնողին

Մի մարդ կար,որը ամբողջ կյանքում խուսափում էր ամուսնությունից և,երբ արդեն մահանում էր իննսուն տարեկան հասակում,նրան հարցրեցին.

-Դուք այդպես էլ չամուսնացաք,բայց երբեք չեք ասել, թե ինչու: Այժմ,երբ կանգնած եք մահվան նախաշեմին, բավարարեք մեր հետաքրքրասիրությունը:

Եթե ​​կա մի գաղտնիք, գոնե հիմա բացեք այն,չէ՞ որ Դուք լքում եք այս աշխարհը։ Նույնիսկ եթե Ձեր գաղտնիքը իմանանք, դա ձեզ վնաս չի պատճառի:

Ծերունին պատասխանեց.
— Այո, ես մի գաղտնիք ունեմ։ Ոչ թե ես դեմ էի ամուսնությանը, այլ պարզապես կատարյալ կին էի փնտրում։ Ես ժամանակս ծախսեցի որոնումներով և այդպես էլ կյանքս թռավ։

-Բայց, մի՞թե հսկայական մոլորակի վրա , որը բնակեցված է միլիոնավոր մարդկանցով, որոնց կեսը կանայք են, չկարողացաք մեկ իդեալական կին գտնել։

Արցունքները թափվեցին ծերունու աչքերից։ Նա պատասխանեց.
— Ոչ, ես գտել եմ այդպիսի կնոջը։
Հարցնողը լիովին տարակուսանքի մեջ էր:

— Իսկ ի՞նչ եղավ, ինչո՞ւ չամուսնացաք։
Ծերունին պատասխանեց.
— Այդ կինը իդեալական տղամարդ էր փնտրում…

Թարգմանեց Արուս Ալավերդյանը

(Visited 21 times, 1 visits today)