Մարտերը դադարեցին… Նոր տվյալներ կան, և ամենևին էլ մխիթարական չեն

Վերին Շորժայում փոխհրաձգության հետևանքով ունենք 1 զոհ, 4 վիրավոր

1 զոհ և 4 վիրավոր, 2-ը` ծանր վիճակում։ Այս մասին հայտնում է Ազատագրում ֆեյբուքյան էջը․

«Վերին Շորժայից նոր տվյալներ կան, և դրանք ամենևին էլ մխիթարական չեն։ Աղոթում ենք մեր տղաների կյանքի համար։

Վարդենիսում մարտերը դադարեցին։ Այսօրվա փոխհրաձգությունը նույն դիրքերում էր, ինչ երեկ` «Շիշ Պալ» կոչվող վայրում։

Հաղորդվում է, որ երեկ զոհված ադրբեջանցին մայոր է եղել, և այս սադրանքն իրականացվել է իբր ի պատասխան նրա սպանության: Մեր ՊՆ-ի տեղեկությունը թշնամու զոհերի վերաբերյալ ինձ այս պահին չեն հաստատել։ Չնայած փոխհրաձգությունը դադարել է, իրավիճակը մնում է լարված»։

(Visited 11 times, 1 visits today)