ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ Ադրբեջանի ԶՈւ-ն հարձակվել է հայկական դիրքերի վրա

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել հայ ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա։

Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը, կրելով մարդկային կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր։

Այս պահին փոխհրաձգությունը շարունակվում է։

ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա իրադրության վերաբերյալ հաղորդագրություններով։

(Visited 3 times, 1 visits today)