Ունենք վիրավորներ. ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 9-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմից թեթև հրազենային վիրավորում է ստացել երկու զինծառայող։

ժամը 18։00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։

Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ դեկտեմբերի 9-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել՝

ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։

(Visited 1 times, 1 visits today)