Նախկին հանցավոր ռեժիմի ամոթալի էջերից…

Նազելի Բաղդասարյանն իր էջում գրել է.Նախկին հանցավոր ռեժիմի ամոթալի էջերից է 2004թ.-ի ապրիլ տասներկուսը։

Սա ըստ էության երկրի և ժողովրդի դեմ գործած ոճրագործությունների նախերգանքն էր՝ մարտի մեկի նախաբանը։ Ցավոք, երիտասարդ սերունդը չի հիշի այն խայտառակությունները, որոնք կերտվել են այդ ժամանակ։

2003 թվականի նախագահական ընտրությունների վիճարկման մասով Սահմանադրական դատարանը կայացրեց լղոզված որոշում՝ մերժելով ընդդիմության պահանջը, առաջարկեց 1 տարվա մեջ անցկացնել վստահության հանրաքվե:

Դա բնականաբար օրվա իշխանություններին ձեռնտու չէր, ու որոշումն այդպես էլ ի կատար չածվեց։

Մեկ տարվա մեջ ընդդիմադիրների շարժումը համախմբել էր շատերին եւ ապրիլի տասներկուսին Ազատության հրապարակի ցուցարարները խաղաղ քայլերթով շարժվեցին Բաղրամյան պողոտա։

Այո՛, այժմ մեր իշխանության օրոք զարմանալի կթվա, թե ոնց կարելի է զենք կամ ուժ կիրառել խաղաղ ցուցարարների դեմ, որոնք իրացնում էին իրենց սահմանադրական իրավունքը։

Բայց իրականությունն այլ էր 2004 թ.-ին, երբ քաղաքական իշխանության ձեռամբ ու ուղղորդմամբ ջրցան մեքենաներով, ռետինե մահակներով և հարվածներով թիրախավորեցին սեփական ժողովրդին։

Ապրիլի տասներկուսին խաղաղ ցույցի մասնակիցները, քաղհասարակության ներկայացուցիչները ու լրագրողները դաժանաբար ծեծի ենթարկվեցին։ Ցավով փաստենք, որ մինչ օրս որևիցէ կազմակերպիչ կամ իրականացնող պատասխանատվության չի են թարկվել։

(Visited 4 times, 1 visits today)