Հերթական պաշտոնանկությունը

Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Հակոբ Սիմիդյանն ազատվել է իր պաշտոնից:

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ Սիմիդյանը նշանակվելու է շրջակա միջավայրի նախարար:

Նշենք, որ նա վարչապետի գլխավոր խորհրդական էր նշանակվել այս տարվա օգոստոսին: Սիմիդյանը նաև 7-րդ գումարման ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության քարտուղարն էր:

Ինչպես արդեն հայտնել ենք, Ռոմանոս Պետրոսյանը կազատվի շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից:

(Visited 4 times, 1 visits today)