Զախարովան «Հրապարակ»-ին մինչև վաղը ժամանակ է տվել

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել է հայկական մամուլի հաղորդագրությունները ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին Հայաստանից հետ կանչելու մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Թերթին մենք վերջնաժամկետ կտանք մինչև վաղը… Վաղը պետք է հերքում հրապարակեն, քանի որ ֆեյք լուր են հրապարակել, դա ճիշտ չէ, սա ապատեղեկատվություն է, տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը.

մեր դեսպանը շարունակում է աշխատել և կատարել երկրի ղեկավարության կողմից առաջադրված խնդիրները»,- իր ճեպազրույցում ասել է Զախարովան։

Նշենք, որ նշված է տեղեկությունը հրապարակել էր «Հրապարակ» օրաթերթը։

(Visited 3 times, 1 visits today)