Երկու կողմերից 100-ից ավելի զինվորներ ազատվել են գերությունից․ Մուրադով

Լեռնային Ղարաբաղում տեղակայվելուց հետո ռուս խաղաղապահների կողմից զոհվածների ավելի քան 1900 մարմիններ են վերադարձվել Հայաստանի և Ադրբեջանի տեղական իշխանություններին։ Այդ մասին ТАСС-ին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը։

«Սպանվածների ավելի քան 1960 մարմիններ վերադարձվել են Հայաստանի և Ադրբեջանի տեղական իշխանություններին:

Մինչ օրս մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները»,- ասել է գործակալության աղբյուրը։

Նա նաև հավելել է որ, երկու կողմերից 100-ից ավելի զինվորներ ազատվել են գերությունից եւ վերադարձել հայրենիք։

(Visited 5 times, 1 visits today)