ՈՒ էսօր էլ տոնախմբություն չենք նշի եւ մեր թիմով… Մամիկոն Ասլանյան

Ճիշտն ասած, ես հիմա էլ այս մրցապայքարի անունը հաղթանակ չեմ դնում, էդ առավելությունը Վանաձորի ժողովրդի առավելությունն է: Այս մասին, դեկտեմբերի 5-ին Վանաձորում կայացած ընտրություններից հետո իր շտաբում NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց Վանաձորի համայնքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ։ Մամիկոն Ասլանյանը:

«Ես հիմա էլ հայտարարում եմ, որ վաղվանից մոռանալու եմ, թե քարոզարշավի ժամանակ ինչ է եղել, բացի այն, որ խորհուրդ կտայի այն մարդկանց, որոնք քաղաքական կամ այլ դֆրդպատճառներով մարդկանց գործից ազատել են, հնարավորություն ունեն մինչեւ իրեր դրությունը կփոխվի, վերականգնելու իրենց աշխատանքում:

Այսօր մենք ոչ մի հաղթանակ չենք նշելու, որովհետեւ ես հատուկ քարոզարշավի ընթացքում էմոցիոնալ ֆոնի վրա որեւէ քաղաքական դիվիդենտ չեմ հավաքել: Բանակ, գերիներ, զոհվածներ ու էսօր էլ տոնախմբություն չենք նշի եւ մեր թիմով բարձրանալու ենք մեր զոհված տղաների մոտ մոմավառությու անենք ու դրանով սահմանափակենք»,-ասաց նա:

Հարցին, թե նախնական գնահատականներով արդյոք ձեր դաշինքը հավաքել է 50 տոկոսից ավելի, եւ եթե ոչ, չպե՞տք է կոալիցիա կազմի այլ ուժի հետ, Ասլանյանը պատասխանեց.

«Եկեք քաղաքական հարաբերություններն առայժմ չշահակենք, մենք այսօր առաջատար ենք Վանաձոր խոշորացված համայնքի բնակչությունը մեզ տվել է քվե եւ մենք դա կիրացնենք հանուն մեր համայնքի:

Մենք մեր քվեն կիրացնենք ժողովրդի տված վստահությանը համապատասխան: Թե ինչ ձեւով դա կիրացնենք, ցույց կտա ժամանակը»:

Նա հայտարարեց, որ այս ընտրություններում ոչ թե եղել է վարչական ռեսուրսի չարաշահում, այլ փնթի օգտագործում. «Դա մեր քաղաքին հարիր չէր եւ որեւէ մեկն այդպես քաղաքապետ չի կարող ընտրվել: Նման փնթի մեթոդներով քաղաքապետ չեն դառնում»:

(Visited 2 times, 1 visits today)