Քչերը գիտեն, որ թուրքերենի այբուբենի հեղինակը հայ է. Ո՞վ էր նա

Քչերը գիտեն, որ մեր հարևան Թուրքիայի ժամանակակից թուրքերենի այբուբենի հեղինակը հայ է. ո՞վ էր նա:

Ժամանակակից Թուրքիայում ակտիվորեն փորձում են թաքցնել այն հանգամանքը, որ թուրքական այբուբենի հեղինակներից ամենամեծ ներդրում ունեցողը հայ էր, բայց երբեմն նրանց մոտ այլևս չի ստացվում թաքցնել Հակոբ Մարտայանի դերը, ով այն քիչ հայերից էր, որ կարողացավ ողջ մնալ ու փրկվել Հայոց մեծ եղեռնից։

Մուսթաֆա Քեմալը հենց նրան 1923թ.-ին հանձնարարեց զբաղվել հին թուրքերենի փոփոխություններով ու լեզուն հարմարեցնել լատինական այբուբենի բոլոր կանոններին։ Մարտայանի շնորհիվ ժամանակակից թուրքերենն ունի այսօրվա տեսքը։ Նրա բարեփոխումների միջոցով թուրքերենն ավելի հասկանալի այբուբեն ունեցավ, որը սովորելը դարձավ առավել դյուրին։

Բացի դրանից՝ հայտնի հայ լեզվաբանը դարձավ Թուրքիայի նախագահի խորհրդականը լեզվական, մշակութային և այլ հարցերով։ Նրա դերն ուղղակի անգնահատելի էր։

Հետաքրքրական է, որ, բացի հայերենից ու թուրքերենից, Հակոբ Մարտայանը տիրապետում էր ևս 19 լեզվի։ Նա մահացավ 1979թ.-ին Ստամբուլում՝ ստանձնելով Թուրքիայի լեզվական մշակույթում հեղափոխական ու անգնահատելի բարեփոխումներ իրականացրած մեծանուն հայի դերը։

(Visited 23 times, 1 visits today)