Տեղումներ և մերկասառույց… Եղանակի մասին

ՀՀ ԱԻՆ-ը ներկայացրել է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը:

Այսպիսով, հանրապետության տարածքում դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ը, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով, գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ը, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 9-ի գիշերը սպասվում է անձրև:

(Visited 3 times, 1 visits today)