Բայդենը զգուշացրեց Պուտինին…

Սպիտակ տան աղբյուրները հաղորդում են, որ ԱՄՆ նախագահ Բայդենը չի ընդունելու «կարմիր գծերը» Ուկրաինայի իրադարձությունների համատեքստում, որոնց մասին խոսել էր ՌԴ նախագահ Պուտինը, տեղեկացնում է ՌԻԱ-ն։

Ռուսաստանն է կանչում համաժողովի ժամանակ Պուտինն ասել էր, որ Մոսկվայի համար կարմիր գծեր են Ուկրաինայում սպառազինության տեղակայումը եւ մատակարարումները, ինչպես նաեւ այլ սպառնալիքներ։

Ռուսաստանը զորք է կուտակել Ուկրաինայի սահմանին եւ սաստկացրել քարոզչությունը, այդ թվում՝ ներխուժման սպառնալիքներով։ Ի պատասխան, ԱՄՆ-ն նախագահի եւ պետքարտուղարի մակարդակով Մոսկվային զգուշացրել է հետեւանքների մասին։

, փորձագետները նշում են, որ ԱՄՆ-ն կարող է նավթային էմբարգո սահմանել Ռուսաստանի դեմ, ինչպես նաեւ քննել «ռուսական տրիլիոնի» հարցը։ Պուտինի «հակաարեւմտյան» կլեպտոկրատ շրջապատն իր գողոնը, տարբեր տվյալներով՝ 2,5-3 տրիլիոն դոլար, պահում է ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում եւ պատժամիջոցների պարագային կարող է կորցնել այն։

Փորձագետները նշում են, որ Ուկրաինայի դեմ լարվածության սաստկացմամբ Պուտինը ձգտում է հանդիպում կորզել Բայդենից։ Ժնեւում նախորդ հանդիպմանը Բայդենը 6 ամիս ժամանակ էր տվել Պուտինին։ 6 ամիսը լրանում է դեկտեմբերին։ Հնարավոր նոր հանդիպման մասին Բայդենի վարչակազմը հայտարարեց միայն օրերս։ Բայդենը հայտարարել է, որ ակնկալում է «երկարատեւ զրույց»։

Ուկրաինայում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի սպառազինության տեղակայումը կարմիր գծեր համարող Պուտինը ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ երկրի՝ Թուրքիայի հետ իրականացրեց ահաբեկչական արշավը Հայաստանի դեմ, թուրքերի հետ համագործակցությունը եւ համատեղ իրականացված «բարդ օպերացիան» (Շոյգու, Լավրով) համարելով հաջողված եւ խաղաղության ու կայունության գրավական։

Իսկ Արցախի օկուպացված Ակնայում ռուսները թուրքերի հետ ստեղծել են համատեղ հետախուզական կենտրոն։ Այս ֆոնին ուշագրավ է, որ Կրեմլի մառազմատիկ քարոզչամեքենան եւ դրա հայաստանյան սազանդարները Հայաստանի դեմ արշավը ժամանակ առ ժամանակ ներկայացնում են որպես «Արեւմուտքի ու ՆԱՏՕ-ի դավադրություն»։

Հայաստանում Մոսկվան անցել է բոլոր կարմիր գծերը։ Նկատենք, որ Ուկրաինայի դեմ ռազմական ու հիբրիդային պատերազմի ու քարոզչության ռուսական արշավի մեթոդները լիովին նույնական են Հայաստանի դեմ Մոսկվա-Անկարա-Բաքու մեթոդներին՝ նեխուժումներ, սպանություններ, պատանդառություն եւ այլն։

Lragir.am

(Visited 10 times, 1 visits today)