Առաջին տվյալները Արարատի մարզից

Արարատի մարզի Մասիս համայնքում ավարտվել են ձայների հաշվարկները։ Ինչպես մի շարք համայնքներում, այստեղ ևս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտություն է կրել։

Մասիս գյուղում ՔՊ-ի օգտին քվերակել է 205 ընտրող, իսկ ամենաշատ ձայները ստացել է «Օրենք և արդարություն» կուսակցությունը՝ 366 քվե։

Հիշեցնենք, որ Մասիս համայնքը խոշորացման արդյունքում ի թիվս հարակից այլ գյուղերի միավորվելու է Արտաշատ քաղաքին։

ՏԻՄ ընտրություններին մասնակցում է վեց քաղաքական ուժ։

(Visited 4 times, 1 visits today)