Թեոդոր Ռուզվելտի հուզիչ տողերը, որ նա գրել է իր կնոջ մահվան օրը. սրանք անհնար է կարդալ առանց հուզվելու

1884թ.֊ին անսպասելի մահացավ Թեոդոր Ռուզվելտի կինը՝ Էլիսը։ Նույն օրը մահացավ նաև Ռուզվելտի մայրը, սակայն Ռուզվելտը հատկապես չափազանց ծանր տարավ կնոջ կորուստը, ով նոր էր ծնունդ տվել իրենց երկրորդ երեխային։

Կնոջ մահվան օրը նա իր օրագրում գրեց.«Լույսը հեռացավ իմ կյանքից»։

Ռուզվելտի այս խոսքերը պատահական չէին, որովհետև նրա կնոջը ընկերներն ու մտերիմները «արև» էին անվանում՝ իր դրական բնավորության, պայծառ էության ու շեկ վարսերի շնորհիվ։

Ռուզվելտն այնքան էր սիրում նրան ու համարում իր կյանքի ամենամեծ երջանկությունը, որ հետագայում պիտի ասեր.

«Երբևէ չեմ պատկերացրել, որ որևէ տղամարդ կարող է սիրել կնոջն այնքան, որքան որ ես էի սիրում Էլիսին»։

(Visited 90 times, 1 visits today)