Գիտե՞նք արդյոք. Այրված տապակների ու կաթսաների լվացման համար ամենաարդյունավետ միջոցը

Հաճախ մեր սիրելի տապակներն ու կաթսաները ծածկվում են այրված յուղի հաստ շերտով, ու շատերն ուղղակի չգիտեն, թե ինչպես կարելի է ազատվել դրանից: Իհարկե, կարող եք գնել հատուկ միջոցներ կամ կիրառել տատիկներից եկած հնարքներից մեկը:

Բայց առաջինները բավականին թանկ արժեն, իսկ երկրորդը՝ ոչ միշտ են լավ արդյունք ապահովում:

Առաջարկում ենք սպասք լվանալու հիանալի միջոց. անգամ եթե դրանք շատ կեղտոտ են, միևնույնն է, սա կօգնի ձեզ:

Անհրաժեշտ է.

կալցինացված սոդա, տնտեսական օճառ և խնձոր
5լ ջրին վերցնել կես օճառ, 10 թ.գ. սոդա և 1 խնձոր:

Ջրին ավելացնել սոդան և տաքացնել:

Քերել խնձորը, օճառը և խառնել տաք լուծույթի հետ:

Հասցնել եռման աստիճանի և մեջը դնել կեղտոտ սպասքը: Եթե ջուրը քիչ լինի, կարող եք էլի ավելացնել:

Եռալուց հետո թուլացնել կրակը և «եփել» 1-1,5 ժամ: Ամեն ինչ կախված է կաթսայի կամ տապակի կեղտոտ լինելու աստիճանից: Կարող եք ընթացքում հանել և նայել:

Անհրաժեշտության դեպքում օգտագործել կոշտ սպունգ:

Մաքուր կաթսան լվանալ հոսող ջրի տակ:

(Visited 4 times, 1 visits today)