Արշակ Կարապետյանն առաջիկայում նոր պաշտոն կստանա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթի տեղեկություններով, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն առաջիկայում նոր պաշտոն կստանա:

Մեր աղբյուրը նշել է, որ այս պահին դեռևս հստակություն չկա, թե որտեղ է լինելու Կարապետյանի հերթական նշանակումը, սակայն տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանը նրան պաշտոնից ազատելուց հասկացրել է, որ նա «օդում չի մնա» և անպայման կլինի ուշադրության կենտրոնում:

Ճիշտ է՝ Կարապետյանը շատ ծանր է տարել իր պաշտոնանկությունը և իր շրջապատում հասցրել է բողոքել իր նախկին ղեկավարից՝ նշելով, որ իր նկատմամբ անարդար են վարվել, և ինքն արժանի չի եղել նման վերաբերմունքի, սակայն նոր պաշտոնի խոստումը ստիպում է Կարապետյանին, որ նա ատամները սեղմած պահի և իշխանությունների նկատմամբ իր նեղացածությունը չարտահայտի:

(Visited 3 times, 1 visits today)