Հանճարի մասին. Փափազյանի տարօրինակ ամուսնությունն ու կորած լուսանկարը

Վահրամ Փափազյանն իր առաջին ամուսնությանը «Հետադարձ հայացք» գրքում բավականին ընդհանուր է անդրադարձել:

1911 թվականին Պոլսում Փափազյանի թատերախմբում ներգրավված էին Աղավնի (Հրաչյա) եւ Ադրինե Դերձակյան քույրերը:

«Եվ եղավ մի օր, երբ երկու քույրերը, որոնց մասնակցությամբ էր պայմանավորված մեր թատրոնի գոյությունը, անկարող եղան դիմադրել մի թյուրք թատրոնի կողմից իրենց առաջարկված շլացուցիչ պայմաններին: Մեր թատրոնը նորից հասավ խափանման նախօրյակին: Փակել թատրոնը, ցրել խումբը, մի ամբողջ տարվա իմ աշխատանքը համարել չեղյալ, իմ ծննդավայրում հայաշունչ թատրոն ստեղծելու իմ ոսկե երազը՝ լոկ բանդագուշանք. Ահա ինչը չէի կարող հանդուրժել:

…Սաստիկ ջերմախտից գալարվում էի, երբ առավոտյան Սարգիս էֆենդին հորաքրոջս եւ մեր դերասաններից մի երկուսի հետ այցի եկան ինձ՝ …մի առաջարկով: Ասում են՝ կյանքիս էջերում մեղքերս շատ են, բայց դրանցից ոչ մեկի համար այնքան չեմ ցավել, որքան այս մեկիս: Առաջարկությունը , որով եկել էին մոտս, ինձ դերասանուհիներից մեկն ու մեկի հետ ամուսնացնելն էր եւ մեր ամուսնությամբ երկուսին (Աղավնի (Հրաչյա) եւ Ադրինե քույրերին- Լ.Ա.) մեկտեղ վերջնականապես թատրոնին կապելը: Ամուսնանալ մեծ քրոջ՝ Աղավնու հետ:

Իմ առարկությունը, որ օրիորդը առնվազն տասնհինգ տարով մեծ էր ինձնից, համոզիչ չեղավ: Դեռ հույս ունեի, որ ինքը՝ Աղավնին (Հրաչյա), կհասկանա այդպիսի քայլի անհեթեթությունը եւ, որպես տարեց կին, կհրաժարվի, սակայն մեծ եղավ զարմանքս, երբ հաջորդ օրը երկու քույրերը վերադարձան թատրոն, որից հեռացել էին մի քանի օր առաջ, եւ նստեցին փորձի: Մի շաբաթ անց, առանց աղմուկի, գողնիգող, ծնողներիցս ծածուկ, բոլորը թափվեցին գլխիս ու ինձ ամուսնացրին…» (1):

«Այդ ամուսնությունը որքան անհեթեթ, նույնքան եւ անհետեւանք, թատրոնում, սակայն, իր անմիջական արդյունքը տվեց: Թյուրք իմպրեսարիոներից ոչ ոք չհամարձակվեց այդ օրից ի վեր անջատ բանակցություններ վարել Հրաչյայի հետ, եւ ստիպված եղան դիմել ինձ՝ որպես ամուսնու, եւ ամեն անգամ կատեգորիկ մերժում ստացան, մինչեւ հուսահատվեցին» (2):

Թատրոնի մեկենասը Փափազյանին անսովոր առաջարկություն է անում՝ իր, այսինքն՝ մեկենասի «մադամին» ուղեկցել Իսպանիա՝ ճամփորդության: Մինչ դերասանները, այդ թվում՝ Փափազյանի կինը՝ նման առաջարկից զարմացած, սպասում են Փափազյանի մերժմանը, Փափազյանը համաձայնում է…

Ճամփորդությունից վերադառնալուց հետո կնոջ վերաբերմունքն արդեն փոխված էր: Կարճ ժամանակ անց Փափազյանը հեռանում է կնոջից եւ մեկնում Կովկաս:

Ինչու՞ Փափազյանը թողեց կնոջն ու նորածին որդուն

Փափազյանի այս անբարենպաստ նկարագրությունը Հրաչյա Դերձակյանի մասին, այս ամուսնության մասին իրեն հատուկ մանրամասներով չգրելու պատասխանը գտնվեց Գառնիկ Ստեփանյանի «Վահրամ Փափազյանի հետ» հուշերի գրքույկում (3):

«Ամենեւին չէի կարծում, որ անվերջ սիրարկածների մեջ եղող մի դերասան կարող էր ունենալ ճշմարիտ խանդի պահեր: Բայց ունեցել է: Խոսքը Փափազյանի առաջին կնոջ՝ Հրաչյա Դերձակյանի մասին է: Փափազյանը նրա հետ ամուսնացել էր 1911 թվականին: Հրաչյայի մյուս քույրը՝ Ատրինեն, դերասան Մկրտիչ Ջանանի (4) կինն էր: Փափազյանի ամուսնությունն արժանացել էր ժամանակակից մամուլի ուշադրությանը:

Ամուսնությունից հազիվ երկու տարի անց, 1913 թվականին, Փափազյանը հանկարծ թողնում է ծննդավայրը, կնոջը, ծնողներին եւ եկավ Կովկաս ՝ ընդմիշտ հրաժարվելով Հրաչյայից, որից նա ուներ մեկ որդի:

Ինչու՞ եկավ: Փափազյանով զբաղվողներն այս պատմության կողքով անցել են՝ առանց պատճառները որոնելու: Ինքն էլ խուսափում էր այս մասին խոսելուց:

Նախ՝ տանք մի քանի բացատրություն:

Հրաչյան, դեռեւս Փափազյանի՝ Պոլսում գտնվելու տարիներին, խաղում էր նաեւ թուրքական խմբերում: Մի բան, որ Փափազյանի սրտով չէր: Ամուսնու՝ Կովկաս մեկնելուց հետո երեխայի հետ արդեն մենակ մնացած կինը հարկադրված էր խաղալ՝ որտեղ պայմաններն ավելի նպաստավոր էին, թեեւ ավելի շատ մասնակցել է հայկական ներկայացումներին:

Շարունակությունը այստեղ՝

(Visited 7 times, 1 visits today)