Տասնչորս

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը 14-րդ անգամ չընտրվեց պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Ընդդիմությունը շարունակաբար նրա թեկնածությունն է առաջադրում, իսկ ՔՊ պատգամավորները չեն հաստատում։

Հարցի քննարկման ժամանակ այսօր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակիցության անդամները լքեցին հանձնաժողովի նիստը։

«Եթե իրենք մնային, շատ հնարավոր է քվեարկությունն այլ բովանդակություն ունենար։ Կարող է այս անգամ իշխանությունը քաղաքական այլ դիրքորոշում էր ընտրել, բայց պարոն Ղազինյանն իր աստղային պահը բաց թողեց»,- ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

(Visited 4 times, 1 visits today)