Արքայազն Չարլզին է անհանգստացել Հարիի եւ Մեգան Մարքլի երեխաների մաշկի գույնը

Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլն Օփրա Ուինֆրիին տված սկանդալային հարցազրույցում գանգատվել էին բրիտանական արքայական ընտանիքի անդամներից մեկից, որը Սասեքսի դուքսին հարցեր էր ուղղել նրանց ապագա երեխայի մաշկի գույնի հետ կապված։

Նախկինում լրատվամիջոցներում քննարկվում էր տեղեկությունը, որ այս մարդը Հարիի հանգուցյալ պապիկն է եղել՝ արքայազն Ֆիլիպը։

Սակայն գրող Քրիստոֆեր Անդերսենն իր նոր գրքում՝ «Եղբայրներ ու կանայք․ Ուիլյամի, Քեյթի, Հարիի եւ Մեգանի մասնավոր կյանքից», գրում է, որ Հարին ու Մեգանն, ամենայն հավանականությամբ, նկատի են ունեցել արքայազն Չարլզին։

Տհաճ միջադեպը տեղի է ունեցել այն երեկո, երբ Հարին եւ Մեգանը հայտարարել են նշանադրության մասին։ Այդ նորությունն առաջ է բերել ապագա թագավորի բուռն հույզերը։

«Ի՞նչ տեսք կունենան նրանց երեխաները։ Ես նկատի ունեմ՝ ի՞նչ գույնի կլինի նրանց մաշկը»,- իր կնոջը՝ Կամիլա Փարքեր-Բոուլզին հարցրել է Չարլզը, պնդում է հեղինակը։

Կինը պատասխանել է, որ նրանց երեխաները հիասքանչ կլինեն։

(Visited 2 times, 1 visits today)