Ահա տականքների փակուղին

Միքայել Միրիջանյան
«Արահետ» պարբերականի գլխավոր խմբագիր

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ ԱՆՑԱԾ ՄԵԿ ՏԱՐՎԱՆ
Ամենաէականը, որ ուզում եմ արձանագրել, հետևյալն է. Ադրբեջանը, Թուրքիան, Պակիստանը, Իսրայելը, սիրիական ահաբեկիչները և այլք, բառիս բուն իմաստով, ոչնչի չեն հասել Հայկական աշխարհի վրա 2020թ. ահաբեկչական լայնածավալ հարձակման արդյունքում։

Անհամար մարդկային զոհերի, զինամթերքի ու տեխնիկայի տասնյակ միլիարդ դոլարների հասնող պոտենցիալի ոչնչացման, Թուրքիայի ու Ռուսաստանի սատրապը դառնալու, իր պետության տարածքում ահաբեկիչների բնադրման, միջազգային ասպարեզում ունեցած թեկուզ չնչին հեղինակության իսպառ վերացման գնով Ադրբեջանը ստացավ առանց այդ էլ վերադարձման ենթակա շրջանները և… ուրիշ ոչինչ։

Որից հետո թիվ մեկ ազերին սկսեց փորփրել, ցուցահանդեսներ ու ֆոտոսեսիաներ կազմակերպել, հրձիգ ելույթներ ունենալ՝ նպատակ ունենալով գոնե իր ոչխարագլուխ ենթականերին հաղթանակի պատրանք ներարկել։ Արդյունքում արժանացավ միջազգային հանրության թուքումրին։

Հաջորդ փուլում էլ, դժգոհ վառվածի նման, սկսեց Հայաստանի սահմաններին ոտնձգություններ անել՝ չեղած տեղից գոնե մի բան պոկելու նպատակով։ Հայաստանյան ներքին ազգադավների հետ էլ համահունչ, բարձրացրեց միջանցքի հարցը, ինչը ավելի ցայտուն դարձրեց նրա ողորմելիությունը։

Անցած մեկ տարվա ընթացքում հստակ պարզ դարձավ, որ ոչ մի կապիտուլյացիա էլ չի եղել, քանզի գրեթե բոլոր հարցերում Հայաստանը հակադրվում ու իրենն է թելադրում։ Նաև ապացուցվեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնությունը ամբողջությամբ ծառայում էր Հայկական կողմի շահերին, քանզի եթե ազերիների շահերին համապատասխաներ՝ չէին խոչընդոտի, ինչը տեսնում ենք ամեն օր։

Ահա տականքների փակուղին, որ իրենք են իրենց գցել ու չգիտեն, թե ինչպես դուրս գալ այնտեղից։ Այդ չմարդկանց պետությունները վաղուց են մնացել համաշխարհային գերտերությունների կոկորդում, և մոտենում է նրանց կուլ տալու պահը։

Իսկ Ռուսաստանը, որպես իրոք գերտերություն, շարժվում է դանդաղ և ընդգծված համբերատարությամբ մոտեցնում է այդ միջազգային ահաբեկչական կոալիցիայի վախճանը։

Բազմիցս եմ ասել, հայե՛ր, համախմբվեք և նախապատրաստվեք Արցախը, Նախիջևանը և Արևմտյան Հայաստանը ոսկե սկութեղի վրա իր օրինական ու Աստվածահաճո տիրոջը վերադարձնելու օրվան, որը սարերի ետևում չէ։
28.11.2021թ.

(Visited 11 times, 1 visits today)