Սպիտակի գերեզմանատանը, հարյուրավոր շիրիմների կողքին կա մի գերեզման, առանց խաչի և նկարի… պատմություն, որն առանց հուզվելու անհնար է կարդալ

Սպիտակի գեր եզմա նատանը, հարյուրավոր շիրիմների կողքին կա մի գերեզ ման, առանց խաչի և նկարի, միևնույն մահվան թվով` 7-ը դեկտեմբերի, 1988թ։ Հուշաքարի վրա միայն անուն է` Ժուժա։

25000 մարդկային կյանք խլող երկրաշարժին, սովորական մի շուն՝ Ժուժա անունով փրկեց 1 տարեկան աղջկան, որի հետ հայտնվել էր փլատակների տակ։ Չորս օր շարունակ շունն իր ջերմությամբ տաքացրել էր երեխային, հավանաբար նաև կերակրել՝ իր կաթով. այլ կերպ հնարավոր չէ բացատրել աղջկա ողջ մնալը։

Երբ փրկարարները մարդկանց ձայները լսելու համար լռության րոպե կազմակերպեցին, քարերի ու հողի տակից` Ժուժան հաչեց։ Բայց կենդանիներին չէին կարևորում, կարևորը մարդկային կյանքերն էին։

Այդ ժամանակ Ժուժան արեց այն, ինչը երբեք չէր արել` թեթևակի կծեց աղջկան։ Աղջիկը լաց եղավ, որի շնորհիվ փրկարարները լսեցին ու փրկեցին երկուսին էլ։

Ժուժան ապրեց աղջկա՝ Լալա Սարյանի տանը ևս 12 տարի։ Իսկ երբ սատկեց, Լալայի հարազատները շանը թաղեցին Սպիտակի գերեզմանատանը` մարդկային շիրիմների կողքին. ճիշտ է ոչ օրենքով, բայց արժանապատվորեն։

Ռուբեն Կարոյանի ֆեյսբուքյան էջից

(Visited 26 times, 1 visits today)