Կնոջ պատասխանն այնպես է զարմացնում ամուսնուն, որ նույնիսկ նա է հուզվում. Ճշմարտությունն այն էր, որ տուփում…

Սուդանի նահանգներից մեկում ուսուցչուհին որոշել էր իր աշակերտներին լավ սովորելու համար ոգևորել՝ նվիրելով նոր կոշիկ։ Երեխաներին դուր եկավ այդ գաղափարը։

Աշակերտները ոգևորված սկսեցին շարադրություն գրել՝ մտածելով իրենց նվեր-մրցանակի մասին։ Երբ ուսուցչուհին հավաքեց նրանց գրավոր աշխատանքները, շփոթմունքի մեջ հայտնվեց և չգիտեր՝ ում շնորհել խոստացված նվերը։

Նա որոշեց պատահականության սկզբունքով տալ նվերը և խնդրեց աշակերտներին թղթերի վրա գրել իրենց անունները։ Կատարելով ուսուցչուհու պահանջը՝ աշակերտներն իրենց անուններով թղթերը գցեցին տուփի մեջ։

Խառնելով բոլոր թղթերը՝ ուսուցչուհին հայտնեց «հաջողակի» անունը՝ Վաֆա Աբդելկարիմ։ Բոլոր երեխաները ծափահարեցին նրան և ի սրտե շնորհավորեցին։ Իսկապես,աղջնակն արժանի էր այդ մրցանակին։

Նրա կոշիկները շատ էին մաշվել, հնացել… սակայն դա չէր խանգարում նրան լինել դպրոցի լավագույն աշակերտների շարքում։
Ուսուցչուհին,վերադառնալով տուն,արցունքն աչքերին այդ մասին պատմեց ամուսնուն։

Ամուսինը շատ է ուրախանում կնոջ նման արարքից, սակայն նա չի հասկանում, թե ինչու է կինն այդպես հուզված։ Կնոջ պատասխանն այնպես է զարմացնում ամուսնուն,որ նույնիսկ նա է հուզվում։

Ճշմարտությունն այն էր, որ տուփում առկա բոլոր թղթերի վրա գրված էր Վաֆա Աբդելկարիմի անունը։ Երեխաները տեղյակ էին, որ անապահով ընտանիքից է և չի կարող իր համար նոր կոշիկներ գնել, որոշում են այդ նվեր-մրցանակը զիջել իրենց դասընկերուհուն…

Թարգմանեց Hrachuhi Epremyan

(Visited 21 times, 1 visits today)