Էրդողանի խորհրդականը հույներին անվանեց «հիմարներ» և սպառնաց պատերազմով

G-20 գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման նախօրեին, Թուրքիայի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Մեսութ Հաքքի Կասինը խոսել է Հունաստանի մասին, փոխանցում է Infoteka 24-ը:

Մասնավորապես, ելույթի ժամանակ Կասինը սպառնացել է Հունաստանին պատերազմով և ասել, որ անհրաժեշտության դեպքում թուրքական բանակը հաշված րոպեների ընթացքում հողին կհավասարեցնի Դեդեագաչի 4 ամերիկյան բրիգադները:

«Դուք (հույները) հիմարներ եք, դուք 100 տարի առաջ պարտվել եք Թուրքիայից: Դուք պարտություն կրեցիք 1974 թվականին (Կիպրոսում): Ինչպե՞ս կարող եք մեզ մարտահրավեր նետել Ֆրանսիայից եկած չորս ինքնաթիռներով:

Թող Հունաստանը դաս քաղի: Թուրքիայի բնակչությունը 90 միլիոն է: Նա ունի 60 միլիոն զինվոր: Ինչպե՞ս եք ցանկանում Թուրքիայի հարցերը լուծել՝ ծովում, ցամաքում և օդում:

Եթե ​​դա այդքան հեշտ է, թող ամերիկյան բանակը կանգնեցնի մեզ: Ամերիկացիները 4 բրիգադ ունեն Դեդեագաչում: Հինգ րոպեում մեր հրետանին դրանք կհավասարեցնի հողին», — ասել է Կասինը:

(Visited 21 times, 1 visits today)