Զրո եկամուտներ… Պատգամավորի ամուսինը կեղծ սնանկությա՞ն է գնացել

Ազգային ժողովում Սյունիքի անվտանգությամբ խիստ մտահոգված, այս օրերին էլ Առուշ Առուշանյանի պաշտպանությունը ստանձնած «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանի ամուսինը, պարզվում է, հարկեր վճարելուց խուսափելու հետ մեծ սեր ունի։

«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ պատգամավորի ամուսինը՝ Դավիթ Մելիքյանը, 2018 թվականին, որպեսզի նաև խուսափի 3 թանկարժեք մեքենաների (Lincoln Town Car 2.5, Range Rover Classic 4.2 I, Renault) մոտ 3,5 միլիոն դրամ գույքահարկը վճարելուց,

մի քանի դատերի արդյունքում ճանաչվել է սնանկ, թեև այդ մեքենաները առ այսօր էլ պատգամավորի ամուսնու հաշվեկշռում են և արտացոլված են նաև նրա հայտարարագրում։

Այդ թանկարժեք մեքենաներից մեկով, օրինակ, շրջում է հենց Աննա Գրիգորյանը։ Որքան էլ տարօրինակ է, նման թանկարժեք մեքենաներ տնօրինող Դավիթ Մելիքյանը զրո եկամուտներ ունի։

Հայտարարագրում պատգամավորի ամուսնու ֆինանսական միջոցների վերաբերյալ որևէ տվյալ չկա։ Սակայն միայն Դավիթ Մելիքյանի ֆեյսբուքյան նկարներից ճիշտ հակառակ տպավորությունն է ստեղծվում։

(Visited 51 times, 1 visits today)