Գորիսի «Կռիտին» Հայաստանի ամենալուրջ բանտն է: Լուրջ մարդիկ պետք է նստեն լուրջ բшնտում

Գորիսի քաղաքապետի թեկնածու Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է, որ նախորդ նիստի ժամանակ հարց են բարձրացրել․

«Երկու միջնորդություն ենք ներկայացրել, մեկը ես ներկայացրի, որ տեսակցությունների արգելքը վերացվի, իսկ մյուս պաշտպան Մելքոնյանը միջնորդեց, որպեսզի քննչական մեկուսարանը փոփոխվի և տեղափոխեն «Գորիս» ՔԿՀ այն պատճառաբանություններով, որպեսզի պետությունն ավելի շատ ռեսուրս չվատնի, ճանապարհը բավականին երկար է և այն տրանսպորտային միջոցով, որով նրան տեղափոխում են, հաստատ հարմարություն չի պատճառում, նեղվածություն է իրեն պատճառում։

Մնաց հաջորդ նիստին, երբ իրավասու դատախազ կգա և միջնորդությունների վերաբերյալ դիրքորոշում կհայտնի։ Մի խոսքով՝ այդ հարցը բարձրաձայնել ենք»։

«ՉԻ». Իսկապես, սա ի՞նչ անհարգալից վերաբերմունք է քաղաքապետի հանդեպ: Լուրջ, հարգանքի արժանի, բարձրահասակ և վերջապես մեծահարուստ անձնավորությանը տեղափոխում են ռուսական արտադրության ՈՒԱԶ-ով: Տեղը չեն բերում: Չնայած երիտասարդ տարիքին՝ Առուշանյանը հասել է թե՛ պետական բարձր պաշտոնի, թե՛ քրեական աշխարհում բարձր աստիճանակարգի: Չի կարելի այդպես. ձեր դիմաց սովորական մեղադրյալ չէ:

Պետությունը չի անում, գոնե Վահե Հակոբյանը այս ծանր վիճակում ձեռք մեկնի կուսակցին: Այն ուղղաթիռը, որը ժամանակին իրեն էր սպասարկում, հիմա պետք է Առուշանյանին Երևանից տանի Գորիս ու հետ բերի: Կշահեն ու գոհ կլինեն բոլոր կողմերը: Առուշանյանը չի ենթարկվի անհարմարությունների, պետությունը միջոցներ կխնայի, իսկ Հակոբյանը մի փոքր ռեաբիլիտացիայի կենթարկվի՝ կուսակցին փորձանքի մեջ գցելու համար:

Եվ վերջապես, Գորիսի «Կռիտին» Հայաստանի ամենալուրջ բանտն է: Լուրջ մարդիկ պետք է նստեն լուրջ բանտում:

Աղբյուր՝ 4rd.am

(Visited 86 times, 1 visits today)