Հույսով եմ՝ իրագործել եք մեր դարավոր երազանքը. Խրիմյան Հայրիկի նամակը անցյալից, որը պետք է կարդա յուրաքանչյուրը. ՆԱՄԱԿ ԱՆՑՅԱԼԻՑ

Նամակ անցյալից. Խրիմյան Հայրիկ. Այդտեղ ապագայում, հույսով եմ արդեն անկախ պետություն ունեք ու իրագործել եք մեր դարավոր երազանքը: Եթե այո, ապա դուք այսօր ապրում եք ինչ-որ 1-ի իրագործված երազանքի մեջ: Միլիոնների երազանքում: Հույս ունեմ հասկանում եք ձեզ բաժին հասած բախտի

զորությունը: Կուզենայի իմանալ, թե ինչպիսին է այդ երազանքը իրականում: Բայց քանի որ չեմ կարող աչքովս տեսնել, թույլ տվեք խոսքս հղել այս նամակով, ու եթե կարդաք այս տողերը ես կլինեմ ձեր ներկայի և իմ ապագայի մի մասնիկը: Երբ գնացի Բեռլինի կոնգրես մեր ժողովրդի իրավունքները բարձրաձայնելու համայն աշխարհով,

միայն այդ ընթացքում հասկացա, որ նախ ու առաջ պետք է ունենալ իրավունք ունենալու իրավունք: Այդ իրավունքը նվա ճում են զեն քով: Ուստի լսել եք երկաթե շերեփի մասին: Եվրոպական քաղաքակիրթ ազգերը, որոնք մեզ թվում էին օրինապաշտ և արդար, խղճահարությունից բացի ոչ մի բան մեզ չտվեցին: ՌԴ-ն, որ թվում էր

մեր ժողովրդի մեծ բարեկամն է, իր շահերից բացի ոչ մի բան չէր տեսնում և չէր լսում: Հայ ժողովուրդը կարծես ձմռան սառնամ անիքի պայմաններում դրսում հայտնված անոթի երեխա լիներ, որի առափ բոլորը փակեցին իրենց տան դռները: Հայ ժողովուրդը անտեր էր: Սակայն ամենից կարևորը, որ ես հասկացա՝ այն էր, որ մենք տերեր չպիտի փնտրենք դրսում: Այդտեղ

ապագայում, վստահ եմ դուք չեք փնտրում օտար տերերի ու ձեր հույսը չեք կապում ոչ եվրոպացիների, ոչ ռուսների ու ոչ էլ մեկ այլ պետության հետ: Եթե ունեք անկախ պետություն, ուրեմն ձեր միակ տերը պետք է լինի հենց ձեր իսկ կառավարությունը: Հուսով եմ, որ կառավարությունը ձեզ անտեր չի թողնում, իսկ եթե անտեր է թողնում ի՞նչ իմաստ ունի ձեր

անկախությունը: Ազգի ամենամեծ դժ բшխտությունը այն է, որ իր միջից դուրս եկած ղեկավարները իր հետ վարվում են նույն ձև, ինչպես օտարները: Մենք դարեր շարունակ ապրեցինք օտարի լծ ի տակ: Մեզ հետ վարվեցին դш ժшնորեն ու անարդար, մենք փնտրեցինք արդարություն և չգտանք: Եթե ունեք անկախ պետություն, հուսով եմ այդտեղ արդարություն կա: Թուրքը հայի հետ շատ անարդար վարվեց: Հայը

հայի հետ մի՞թե կարող է նույն ձև վարվել: Այստեղ անցյալում, մեր ժողովրդի ամենամեծ ող բերգություններից 1-ը իր տգիտությունն է: Անկիրթ ժողովուրդը ո՞նց կարող է իր տեղը գտնել այս խորամանկ աշխարհի մեջ: Թուրքիո իշխանությունները դա թույլ չեն տալիս, քանի որ մեր ժողովրդի կրթության մեջ իրենց վտ անգն են տեսնում: Ինչքան մեծ է ազգի

կրթությունը, այնքան զուսպ կլինի իշխանությունը: Ես իմ ողջ կյանքը նվիրեցի հայկական գավառներում լուսավորություն տարածելուն, բայց միայնակ շատ բան չկարողացա անել: Եթե դուք երկիր ունեք կրթե՛ք մեր ազգին, լուսավորություն տարածե՛ք գավառներում: Անկիրթ ազգը անկիրթ տերերի կընտրի, որոնք կհարստահարեն իրեն, և մի օր

ստի պված անկիրթ ժողովուրդը օտար տերերի կընտրի: Այն ժամանակ, երբ հասարակ ժողովուրդը գավառներում կտքնի կացության ծանր բեռի ներքո, մեծահարուստ հայերը Պոլոսում կապրեն ցոփ խրախճանքի մեջ: Նրանք անտարբեր են ազգի դրությանը կարծես օտար լինեն: Թուրքիո իշխանություննները նրանց հետ անգամ կդաշնակցեն, որ ժողովրդին հնազանդ պահեն: Հուսով եմ ձեր

պետության մեջ մեծահարուստներն այդպես անբարտավան չեն և չեն դաշնակցի վատ իշխանության հետ ընդդեմ ժողովրդի: Երբ 1876թվականի օսմանյան սահմանադրությունն ընդունվեց, մեզ մեջ փրկության հույս արթնացավ: Կարծեցինք, որ 5 հարյուր տարեկան Թուրքիո պա ռաված ու ամ ուլ մայրը երկնելով հին աշխարհի համար նոր մանուկ սահմանադրություն կծներ: Սակայն մեր հույսերը

չարդարացան, և ժամանակը ցույց տվեց, որ դրանք թղթին գրված գեղեցիկ տառեր էին, իսկ ժողովուրդը շարունակեց տш ռшպել: Այդտեղ ապագայում, գուցե դուք էլ գեղեցիկ սահմանադրություն և օրենքներ ունեք: Ես կփափագեմ, որ ձեր օրենքները թղթի վրա չեն մնում, ոնց օսմանյան սահմանադրությունը: Եվ վերջում կուզենամ պատգամել ունեցե՛ք այնպիսի դեսպաններ, որոնք պատշաճորեն կբարձրաձայնեն

ազգի պահանջները համայն աշխարհին, և հոգևորականն իր հոտը թողած չի զբաղվի դիվանագիտությունով: Ունեցե՛ք ղեկավարներ, որոնք կսիրեն ազգին, զի հայ ժողովուրդը շատ է տա ռապել օտար ղեկավարների ատ ելությունից: Եվ եթե այդտեղ` ապագայում, անկախ երկիր ունեք, ամեն բան արե՛ք, որ այլևս երբեք, երբեք չկորցնեք ձեր անկախությունը: Եւ երբեք մի՛ փնտրեք օտար տերերի:

(Visited 564 times, 1 visits today)