Այ, այստեղ մի հատ մեծ հոպ…ՈՒ ինչի՞ է այդ մասին հատկապես Վահե Հակոբյանը խոսում. Սերիկ Գևորգյանի դիպուկ գրառումը

Վահե Հակոբյանը ԶՊՄԿ-ում մի քանի աշխատասենյակների խու զարկումը որակել է քաղաքական հետապնդում: Այ, այստեղ մի հատ մեծ հոպ: Մի հատ բացատրեք, թե ինչու է … Սերիկ Գևորգյանի գրառումը

Սերիկ Գևորգյանը գրում է. «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը հայտարարել է, որ այսօր ԱԱԾ աշխատակիցները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում մի քանի աշխատասենյակներ են խու զարկել, մեկ աշխատակցի էլ առանց հիմքի ձեր բակալել.

«Ես սա որակում եմ քաղաքական հետապնդում, այլ կարծիք չկա»: Այ, այստեղ մի հատ մեծ հոպ: Մի հատ բացատրեք, թե ինչու է քաղաքական հետապնդում: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տնտեսվարող սուբյեկտ է, որի նմանը հազարներով են Հայաստանում: Շատ

տեղերում է ԱԱԾ-ն խու զարկություններ անում, ինչի՞ հենց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում արվող խու զարկություններն են քաղաքական հետապնդում համարվում ու ինչի՞ է այդ մասին հատկապես Վահե Հակոբյանը խոսում:

Ասել եք, մինչև վերջ ասեք, իմանանք: Օրինակ, երբ 2008թ. նախագահական ընտրություններից հետո Խաչատուր Սուքիասյանի ձեռքից խլեցին «Բջնի» գործարանը, դա կարող էինք ասել, որ քաղաքական հետապնդում է:

Որովհետև Խաչատուր Սուքիասյանը այդ ընտրություններում աջակցել էր Տեր-Պետրոսյանին, որի համար իշխանությունները նրան պա տժել էին:
Այստեղ պարզ է: Դե հիմա Վահե Հակոբյանը թող հիմնավորի, թե Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում խու զարկություն կատարելու մեջ որն է քաղաքական հետապնդումը:

Եթե հայտարարի, որ այդ կոմբինատն իրենն է, մեջը փայաբաժին ունի՝ Քոչարյանի հետ միասին, թեկուզ՝ ուրիշ մարդկանց կամ կեղծ, օֆշորային ֆիրմաների անուններով, կասենք` հա, այստեղ քաղաքական հետապնդման փաստ կա:

Մենք չենք հերքում, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում խուզ արկությունները քաղաքական աստառ ունեն, բայց կարող ենք նաև հերքել, մենք այնտեղ շահեր չունենք, իսկ Վահե Հակոբյանը՝ երևի ունի, որ այսպես աղմուկ է հանել: Հը՞, պարոն Հակոբյան:

(Visited 4 times, 1 visits today)