ՈՒշագրավ. Շաքարավազի շուկայում ինչ իրավիճակ է տիրում

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տեղեկացնում է, որ ուսումնասիրել է նաև շաքարավազի ոլորտում հնարավոր պակասուրդի հարցը և հայտնում է, որ շաքարավազի շուկայում առկա չէ պակասուրդ:

Հայտնում ենք, որ բնականոն հունով ընթանում է ներմուծման գործընթացը և արդեն իսկ ներմուծվել են շաքարավազի նոր խմբաքանակներ և իրականացվել է մեծածախ վաճառք:

Նաև տեղեկացնում ենք, որ Հանձնաժողովի աշխատակազմը կապ է հաստատել մարզպետարանների, խոշոր քաղաքների համապատասխան ստորաբաժանումների հետ, որոնք հավաստիացրել են, որ մանրածախ ցանցերում շաքարավազի պակասուրդ չի նկատվել:

Հանձնաժողովը շարունակում է հետևել շուկայում տեղի ունեցող զարգացումներին»:

(Visited 3 times, 1 visits today)