Մեր սիրտը շահելու համար ասաց՝ ես զո րք կուղարկեմ, բա ո՞ւր է այդ զո րքը. Ռազմիկ Դավոյանի կոշտ գրառումը

Ժողովրդի որակյալ հատվածը գնաց «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների հետեւից: Այս ընտրություններն ինձ համար բացահայտեցին, որ… Ռազմիկ Դավոյան


05.07.2021Arpine

News.am-ը գրել է. Մենք եկանք, դեմ առանք ընտրությունների պատին ու այդ ընտրությունները ցույց տվեցին մի քանի բան, որոնք կարեւոր էին: Այս մասին, այսօր՝ հուլիսի հինգին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը: «Ընտրությունների գլխավոր ձեռքբերումը եղել է 2 դաշինքների քվեներ շահելը եւ ԱԺ մտնելը: Նախ 300 հազար մարդ մերժեց այս իշխանությանը, նաեւ հազարավոր կեղծիքներ

եղան: Այս ընտրություններն ինձ համար բացահայտեցին 1 շատ կարեւոր հանգամանք. Մեր 2-րդ եւ 3-րդ նախագահները սկսեցին խոսել ժողովրդի հետ»,-ասաց նա: Դավոյանը պատմեց, որ նախընտրական հանդիպումների ընթացքում Ռոբերտ Քոչարյանից ապահովության զգացում էր բխում ու երեխաները գալիս գրկում էին նրան, իսկ Նիկոլ Փաշինյանի դեպքում դպրոցական երեխաների ձեռքը տալիս էին աղուհաց, հետեւից բոթելով տանում էին, ասում էին, թե ում առջեւ պետք է տանի: «Եթե այսօր էլ իր նման մեկը կարողանա սրան տա պալել, ավելի թանձր ձեւով դա կարող է ընտրվել: Ես

չեմ զարմանա, որ նորից ինչ-որ բաներ կարող է հանձնել»: Դիտարկմանը, թե հիմա ինչ պետք է անել, Դավոյանն ասաց. «Ես ուզում եմ հետեւել մեր ժողովրդի որակյալ հատվածին, որը գնաց «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների հետեւից, հենվել նրանց վրա, նրանք շարքերը խտացնել»: Նա նշեց, որ սխալ ճանապարհ է Փաշինյանին ձայն տվածներին բնորոշել որպես ներքին թուրքեր. «Որովհետեւ ժողովրդի խելքն առել են, թուրքական, ազերիական փողերը մեր ժողովրդին կուրացնում են: Շատերն ասում են,

իսկ ո՞ւր են մեր մտավորականները, երբ երկրի գլխին այսպիսի վտ անգ է կախված: Ես դեռ 1990-ականներից ասել եմ, որ դա սխալ ճանապարհ է, Սակայն մեր ժողովրդի այդ հատվածը նման է փիս կնկա, որ հարցը տալիս են, սակայն պատասխանը չեն լսում: մեր ժողովուրդը չէր տեսնում, թե ինչ է կատարվում, հիմա էլ ականջի խնդիր ունի, պետք է լսի: Որովհետեւ երբ որ հարց է տալիս, թե ինչ անեն, ես ասում են՝ արթնացրու քո քնած

հսկային: Դրանք կես մլն ընտրություններին չմասնակցածներն են»: Բանաստեղծն անդրադարձավ նաեւ արտաքին քաղաքականությանը՝ նշելով. «Մենք կո տրել ենք մեր ռազմ ավարական դաշնակցի սիրտը, սակայն նրա սիրտը կարող է կո տրվել մեր ապաշնորհ, ապիկար իշխանությունների՝ թուրքերի առջեւ ստրկամիտ, նվաս տացուցիչ գործունեության պատճառով: Ինչքան էլ սիրտը կո տրված լինի, մեր ռազ մավարական դաշնակիցը մեզ հետ է: Իրանը հանճարեղ հայտարարություն արեց, ասաց՝ ես թույլ չեմ

տա, որ Հայաստան-իրան սահմանին որեւէ 1-ը վտանգավոր զարգացումներ ունենա: Մենք էլի բարեկամներ ունենք: Ես Ֆրանսիայի բարեկամությունը միշտ գնահատել եմ, սակայն Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամ է: մեր սիրտը շահելու համար ասաց՝ ես զո րք կուղարկեմ, բա ո՞ւր է այդ զո րքը»:

(Visited 2 times, 1 visits today)