Գույժ

«Նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանն ասաց, որ այս շրջանում հարցազրույցները բացառում է:

Ավելին` մի քանի անավարտ գործ ունի և ավարտելուց հետո` մեկ շաբաթվա ընթացքում մեկնելու է երկրից: Համենայնդեպս, ամռանը նա առաջարկեց չանհանգստացնել իրեն»,- գրում է «Իրավունք» թերթը:

«ՉԻ». Բա լավ, սենց ո՞նց կլինի: Բագրատյանի գնալուց հետո այլևս որևէ խոչընդոտ չի մնա. Փաշինյանը հանգիստ կարող է Տավուշի գյուղերը նվիրել Ադրբեջանին:

Նախընտրական մեծ բանավեճից հետո Բագրատյանը հայտարարեց, որ իրեն տեսնելով՝ Փաշինյանը կուռկուռի ձագ դարձավ: Գոնե այս փուլում նախկին վարչապետը տեղափոխվեր Տավուշ, օրինակ՝ Ոսկեպար, և դրանով վիժեցներ հողերի հանձնումը: Մի կողմից՝ Փաշինյանը չէր կարող հողերը Բագրատյանի հետ հանձնել, մյուս կողմից՝ Ալիևը որևէ դեպքում չէր համաձայնվի հողերը Բագրատյանի հետ վերցնել:

Այն հանգամանքները, որոնց պատճառով Բագրատյանը դուրս էր եկել փողոց, չեն վերացել. ի՞նչ անհետաձգելի գործեր ունի նախկին վարչապետը, որ հայրենիքը թողնում է այս վիճակում ու մեկնում արտասահման:

Գոնե ֆայմեր, ասեր, որ առողջական խնդիրներ ունի, ամիսների պայքարը մեծ հարված է հասցրել իր նյարդային համակարգին, ուստի ստիպված է լքել խրամատը, որպեսզի Հայաստանը և աշխարհը չկորցնեն մեծ տնտեսագետին ու հեղափոխականին:

4rd.am

(Visited 4 times, 1 visits today)