Հրատապ. Սատկացրեցին սահմանի խախտում կատարած ադրբեջանցուն

Իրանա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում մեկ մարդ Է զոհվել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները ՝ հղում անելով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությանը։

Նախարարության տվյալներով ՝ հուլիսի 5-ին տեղական ժամանակով ժամը 23:45-ի սահմաններում Ջալիլաբադի շրջանի Սարհանլի գյուղի մերձակա ուղեկալի տարածքում նկատվել են Իրանից Ադրբեջան ուղեւորվող 5 անհայտ անձինք: Սահմանը խախտողները Գիշերային տեսողության սարքեր եւ զենք են ունեցել։

Փոխհրաձգության ընթացքում Սահմանը խախտողներից մեկը ՝ 1992 թ. ծնված Ադրբեջանի քաղաքացի Ռ. Գուրբանով Մազահիր Սահիլ օղլուն, ով գտնվում էր հետախուզման մեջ, վիրավորվել է եւ մահացել հիվանդանոցի ճանապարհին:

Մյուս ներխուժողները, օգտվելով մթությունից, ինչպես նաև տարածքի անտառապատ լինելու փաստից, հետ են փախել Իրան:

(Visited 2 times, 1 visits today)