Ինչու է ստում Լուիզա Ղամբարյանը

Starnews-ը անդրադարձել էր դերասանուհի Լուիզա Ղամբարյանի դստեր՝ Գաբիի ծննդյան տարեդարձին: Դերասանուհին ինստագրամյան հարթակում հրապարակել էր սթորիներ, որոնցից պարզ է դարձել, որ նա ամուսնու և մոր մահից հետո դստեր ծննդյան առիթով հրավառությամբ շնորհավորել էր նրան:

Այն փաստը, որ դերասանուհին ամուսնու և մոր մահից ամիսներ անց նշել է դստեր ծնունդը, քննարկումների ու քննադատությունների առիթ է տվել: Այդ առիթով Starnews-ը կապ էր հաստատել Լուիզայի հետ: Մենք նաև մեջբերել էինք համացանցային օգտատերերի մեկնաբանությունները:

Դերասանուհին նշել էր, որ իրենք խնջույք չեն կազմակերպել, սակայն դստեր 16-ամյակի առիթով ինչպես կարող էր այդպես չշնորհավորել: Լուիզան Starnews-ի հետ զրույցում նաև հավելել էր, որ քննադատություններին չի հետևել և չի ցանկանում իրեն ծանրաբեռնել ավելորդ ինֆորմացիայով:

Պարզվում է, որ դերասանուհին ստել է. Գաբիի համար նա ամեն դեպքում խնջույք էր կազմակերպել ժամանցի վայրերից մեկում: Այդ մասին տեղեկանում ենք Սոֆի Դևոյան կրտսերի սթորիներից: Ի դեպ, Սոֆիի հայրը Գաբիի եղբայրն է:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 4-ին կորոնավիրուսից առաջացած բարդությունների հետևանքով 74 տարեկանում մահացել էր դերասանուհու ամուսինը՝ հայտնի բժիշկ Գեորգի Պողոսյանը, նրա մահից օրեր անց մահացել էր նաև Լուիզայի մայրը՝ Ալլա Մուրադյանը: Պատճառը կրկին համավարակն էր:

(Visited 15 times, 1 visits today)