Զելենսկուն «գողացել են և փոխարինել նմանակով». Ուկրաինայի խորհրդարանը հայտարարություն տարածեց

Ուկրաինայի Ռադայում «Ընդդիմության պլատֆորմ — կյանքի համար» կուսակցության պատգամավոր Իլյա Կիվան Telegram– ում հեգնանքով հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն «գողացել են և փոխարինել նմանակով»: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Նախագահ Զելենսկին իրական չէ, նրան գողացել են ու փոխարինել են ուրիշ մեկով: Իրական Զելենսկին, որի օգտին մենք քվեարկել ենք, անհետացել է», -ասել է Կիվան և համացանցում տեղադրել Զելենսկու ընտրապայքարի տեսահոլովակը:

Ըստ տեսագրության՝ Զելենսկին հայտարարում է.

«Ռուսաստանն ու Ուկրաինան, մենք իսկապես եղբայրական ժողովուրդներ ենք: Ես գիտեմ միլիոնավոր, հազարավոր մարդկանց, որոնք ապրում են Ռուսաստանում, նրանք հիանալի մարդիկ են: Մենք մաշկի նույն գույնն ունենք, նույն արյունը, մենք հասկանում ենք միմյանց՝ անկախ լեզվից»:

Մինչդեռ իր նախագահության ընթացքում Ուկրաինայի ղեկավարը բազմիցս կայացրել է ռուսատյաց և ազգայնական որոշումներ, որոնցից մեկն էլ վերջերս Ռադայի կողմից հաստատված «Ուկրաինայի բնիկ ժողովուրդների մասին» օրենքն է:

Դա առաջացրել է Ռուսաստանի իշխանությունների վրդովմունքը, քանի որ այնտեղ ռուսները նշված չէն, փոխարենը Ուկրաինայի բնիկ ժողովուրդներ են համարվել Ղրիմի թաթարները, կարաիմներն ու կրիմչակները:

(Visited 3 times, 1 visits today)