Ալիև կոչվող չարիքը հենց էնպես չէր հաչի, եթե նրա թևերի տակ ձմերուկներ «խցկած» չլինեին…

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ըստ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի` Հայաստանի հարավում ստեղծված իրավիճակի սրումը դիտարկվում է «սահմանային միջադեպ» և չի համապատասխանում ՀԱՊԿ հավաքական պաշտպանության կանոնադրության դրույթներին… նման հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ` «եղունգ ունեք, գլուխներդ քորեք» ծաղրանք֊հորդոր֊կարեկցանք…

Ու էս ամեն ինչը լսելուց հետո օբյեկտիվորեն հարց է առաջանում. Արցախյան վերջին պատերազմը «ում ձեռքի գործն էր»… ու ինչքան էլ իրար «մեղադրենք»… հողատու կամ կապիտուլյանտ ասենք, միևնույն է, պետք է խոստովանենք, որ մեզանից ոչինչ էլ կախված չէր և բնավ էլ պատահական չէ, որ մեր «ռազմավարական գործընկերները» քյաշ փողով սպառազինություն էին վաճառում մեր թշնամուն` քաջ գիտակցելով, որ այդ զենքը մի օր կիրառվելու է հենց իրենց «ռազմավարական գործընկերոջ դեմ …
Ես քաղաքական վերլուծաբան կամ ռազմական փորձագետ չեմ, բայց ունեմ իմ հստակ կարծիքը, որը, ցավալիորեն, խիստ բացասական է բոլոր առումներով սա այն դեպքն է, երբ կուզենայի 100% սխալվել, ու այս հռետորաբանությունը որդեգրած դաշնակիցները, երբ են պատրաստվում «մատաղ անել» Հայաստանը ու հայ ժողովրդին հայտնի չէ կամ գուցե հայտնի է, բայց մենք չենք ուզում հասկանալ, միթե մնաց 4,5 տարի…

Ալիև կոչվող չարիքը հենց էնպես չէր հաչի, եթե նրա թևերի տակ ձմերուկներ «խցկած» չլինեին…
Իսկ մենք շարունակում ենք իրար «միս ուտել»` թուլացնելով մեր երկիրը և «ջուր լցնելով» թշնամու ջրաղացին:

Ուշքի եկեք, այսօր վաղը կարող է անգամ երազենք այսօրվա համար…»:

(Visited 4 times, 1 visits today)