Ուզում եմ Քոչարյանին ուղղել մի քանի հարց… Իմ և քո տարիքային տարբերությունը ուղիղ 60 օր է , ինչը նշանակում է… Տիգրան Սիմոնյան

Ուզում եմ , ինձ որպես իռացոնալ մտածողության տեր համարող , Ռոբերտ Քոչարյանին ուղղել մի քանի հարց ։ Իմ և քո տարիքային տարբերությունը ուղիղ 60 օր է , ինչը նշանակում է… Տիգրան Սիմոնյան

Տիգրան Սիմոնյանը գրում է. Ուզում եմ , ինձ որպես իռացոնալ մտածողության տեր համարող , Ռոբերտ Քոչարյանին ուղղել մի քանի հարց ։ Իմ և քո տարիքային տարբերությունը ուղիղ 60 օր է , այդքան օրով դու մեծ ես ինձանից ։ Ուրեմն , երկուսս էլ ավարտել ենք դպրոցը 1971 թվականին , նույն թվականին ես

որ դու ընդունվել ենք ՝ ես ԵրՊԻՆ ( Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ ) , ПГС ( ՔԱՇ ) 111 / 5 խումբ , իսկ 1973 թվականին այն դարձավ АС 11/ 5 խումբ ։ Խմբում 22 ուսանող էինք , 21 տղա ու 1 աղջիկ ՝ Կարինեն , որն ի դեպ 124 ուսանող ունեցող ПГС մասնագիտության կուրսի դարձյալ միակ աղջիկն էր ։ Ես անհրաժեշտության դեպքում կարող եմ

թվարկել մեր խմբի համարյա բոլորի անունները , նաև մեծամասնության ազգանունները ։ Խնդրում եմ , այն ինչ ես նկարագրեցի իմ մասով , դու էլ նույնը նկարագրես քո մասով , միաժամանակ հիշես ՝ որտեղ էր գտնվում մաթեմատիկայի , ֆիզիկայի , փիլիսոփայության , սապրամատի , ամբիոները ։ Իմ դեկանն էր Գուրգեն Ավետիքի Աբովյանը , որի աջ ձեռքի

ցուցամատն ու միջնամատը միշտ դեղնած էր , որովհետև ծխում էր չափից դուրս շատ ։ Ով ՞ էր ձեր դեկանը ։ Ըստ համարակալման , որն էր քիմիայի կորպուսը , ռադիոտեխնիկայի կորպուսը , որ կորպուսում էր հաշվիչ մեքենաների լաբորատորիան ։ Որտեղ էր

գտնվում ուսանողական պոլիկլինիկան ։ Քո կենսագրության մեջ գրված է , որ դու ավարտել ես Հայաստանի Ճարտարապետաշինարարական համալսարանը , նման համալսարան մեր թվականներին գոյություն չի ունեցել ։ Խնդրեմ , նկարագրեք ձեր կյանքի ամենագունեղ տարիները ։

(Visited 3 times, 1 visits today)