Ուզում եմ հայտնել, որ… Հայկ Մարությանը հայտարարություն տարածեց

Սիրելի երևանցիներ,
Այս տարվա վերելակների փոխարինման մեր ծրագիրը ամբողջովին կազմակերպել ենք այնպես, որ նոր վերելակները ծառայեն առաջին հերթին Հայրենիքի պաշտպանության գործում վիրավորում ստացած մեր հերոս եղբայրներին և որոշակիորեն թեթևացնեն նրանց հոգսը:

Դրա համար մեր սոցապ վարչության աշխատակիցները՝ գործընկեր գերատեսչությունների հետ միասին, վերլուծել են անհրաժեշտ տվյալները և ընտրել են 54 բարձրահարկ շենքեր, որտեղ ապրում են հենաշարժողական վնասվածքներ ստացած մեր այն տղաները, որոնք ամենից շատն ունեն մատչելի տեղաշարժի կարիքը:

Եվ այդպիսով, մատչելի վերելակների գնումը արդեն կայացել է, մատակարարի հետ պայմանագիրը ստորագրել ենք։ Ըստ պայմանագրի, վերելակները մի քանի ամիսների ընթացքում կմատակարարվեն և կտեղադրվեն։

Ուզում եմ հայտնել նաև, որ վերելակների փոխարինումը պատերազմում վիրավորում ստացած մեր քաղաքացիներին աջակցելու ծրագրերից միայն մեկն է:

Ընթացքի մեջ են նաև շենքերի աստիճանահարթակների, մայթերի հարմարեցումը և մատչելիության ապահովումը, ինչպես նաև՝ սոցիալական այլ ծրագրեր:
Հայկ Մարության

(Visited 2 times, 1 visits today)