Դատախազ Արթուր, ինչի՞ դիմաց ես պարտակում…

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դատախազության 103-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա առթիվ դատախազությունում հյուրընկալել էր վարչապետի պաշտոնը զբաղեցնողին, ով իշխանության գալուց առաջ խոստանում էր պայքարել հանցագործության և հովանավորչության դեմ, բայց իշխանությունը ստանձնելուց հետո Նիկոլի իրավապահ համակարգն ավելի լկտի մեթոդներով սկսեց հովանավորել և պաշտպանել հանցագործություն կատարած անձանց…

2017 թ-ի սեպտեմբերի 25-ից ի վեր ես և գործընկերս, որպես Շիրակի պետհամալսարանի դասախոսներ բազմաթիվ հրապարակումներով բացահայտել ենք ՇՊՀ նախկին ռեկտոր, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի նախկին ղեկավար Սահակ Մինասյանի կողմից բուհում թույլ տրված անօրինականությունները և հանցագործությունները, որոնց վերաբերյալ առաջին քրեկան գործերը հարուցվեցին իշխանատեղափոխությունից հետո, քանի որ Սահակ Մինասյանին ՇՊՀ ռեկտոր նշանակած անձն, ըստ Գյումրիում տարածված լուրերի, ամեն գնով պաշտպանում էր նրան՝ այդպիսով ապացուցելով ևս մեկ ասեկոսե, որ ՇՊՀ ռեկտորի պաշտոնում Սահակ Մինասյանը նշանակվել է ոչ թե իր գիտելիքների և կազմակերպչական ունակությունների, այլ…..

Սահակ Մինասյանի գործունեության պահով քրեական գործերը հարուցելուց գրեթե մեկ տարի անց, դրանք միացվեցին մի այլ քրեական գործի և բոլորը դեգերեցին ՀՔԾ՝ որտեղ երկու տարուց ավել է որևէ առաջընթաց չկա դրանց բացահայտման պահով… ՀՔԾ-ում միայն հետաքրքրված են ՇՊՀ նախկին պրոռեկտորի դեմ հարուցված կեղծ և շինծու գործով և քննությունն, ըստ տարածված լուրերի, միայն ընթանում է այդ ուղղությամբ՝ պարտակելով և ծածկադմփոցի անելով Սահակ Մինասյանի կողմից գործած հանցագործությունները…
Շիրակցի Արթուրին մի քանի հարց ունեմ տալու այս օրով…

Արթու՛ր, ,ինչի՞ դիմաց ես պարտակում ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի հանցագործությունները…
1. Ի՞նչն է խանգարում քո ղեկավարած գերատեսչությանը և ՀՔԾ-ին բացահայտելու ՇՊՀ գրադարանի գրքերի մեծ մասի ոչնչացման հանգամանքները և գրքերի մակուլատուրա հանձնելու վերաբերյալ երկու կեղծ փաստաթղթերը…

2. Ի՞նչն է պատճառը, որ մինչև հիմա չեն հրապարակվում ապրանքագիտական հետազոտությունների արդյունքները՝ կապված ՇՊՀ դահլիճի վերանորոգման հետ և չեն հրապարակվում տվյալները, թե որքան գումար է ծախսվել, քանի որ դրա վերաբերյալ կան բազմաթիվ իրարամերժ փաստաթղթեր և հրապարակումներ, որոնց հեղինակը հենց Սահակն է…
3. Ի՞նչն է պատճառը, որ երեք տարվա մեջ դատախազությունը և ՀՔԾ-ն չեն բացահայտում կեղծ լիցենզիաներով մատուցված քաղաքագիտություն, իրավագիտություն, սոցիոլոգիա և այլ կրթական ծրագրերի մատուցման մեղավորներին…

4. Արթու՛ր, ինչն է պատճառը, որ մինչև հիմա չեք բացահայտում ՇՊՀ-ում որպես աշխատող գրանցված և դրանից բացարձակ անտեղյակ մարդկանց անունները և չեք հարուցում քրեական գործեր այդ խայտառակության վերաբերյալ… Ի դեպ, նրանցից ոմանց ես ճանաչում եմ…
5. Ինչու՞ մինչև հիմա չեք բացահայտել, թե 1,5 միլիոն դրամի փոխարեն ինչու է Սահակը 6 միլիոն դրամ փոխանցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին և ինչի՞ վրա են ծախսվել այդ գումարները…

6. Արթու՛ր, ինչու՞ չեք բացահայտում ՆՈՐԿԵՏՆ ծրագրով անցկացված կեղծ մրցույթների փաստերը, երբ մրցույթին մասնակցում է ԱՄՆ մշտական բնակության տեղափոխված անձը, որը չգիտի մրցույթին իր մասնակցության մասին, ինչպես նաև հաղթում են մարդիկ, որոնք չեն համապատասխանում մրցույթային պահանջներին՝ գրպանելով միլիոնավոր դրամներ…
7.Ինչու՞ դատախազությունը չի պարզում, թե Սահակ Մինասյանի վերջին տարեկան ֆինանսական հաշվետվության համաձայն ինչպես է ստացվել, որ 242 միլիոն դրամից ավել բացասական սալդո է գրանցվել, որը ՇՊՀ բյուջեի 20 տոկոսից ավելն է կազմում…

8.Արթու՛ր, իսկ ի՞նչ եղավ ՊԵԿ-ի կողմից բացահայտումն, ըստ որի Սահակ Մինասյանը ՇՊՀ-ում 2018 թ-ի հունվարից-մայիս ապօրինի բուլկու և կարկանդակի արտադրամս է հիմնել և մեծ ֆինանսական վնաս է հասցրել ՇՊՀ-ին…
9. Երեք տարի էլ դատախազությունը և ՀՔԾ-ն չե՞ն կարող պարզել, թե Սահակի կողմից գնված 14 միլիոն դրամանոց (4-5 տարի առաջ այն կազմում էր 30 հազար դոլար) դիզելային գեներատորը որքան արժի իրականում և արդյոք այն պետք էր ՇՊՀ-ին…

10. Դատախազությանը չի հետաքրքրում, թե ինչպես է ստացվում, որ Սահակը երու աուդիտի համար վճարում էր 6 միլիոն դրամ, իսկ երկու տարի առաջ մեկ աուդիտի համար բուհը վճարում է ընդամենը 885 հազար դրամ…
11. Ինչու՞ մինչև հիմա դատարան չի ուղարկվում Արթիկի թիվ 2-րդ և 4-րդ դպրոցների քրեական գործերը, որի համաձայն դեռ երկու տարի առաջ Սահակին առաջադրված է մի քանի մեղադրանք…

12. Արթու՛ր, մինչև հիմա չեք կարող պարզել վարորդների կեղծ հաստիքացուցակը, երբ վարորդ չգրչանցված անձը հենց Սահակի վարորդի պարտականություններն էր կատարում 2017 թ-ի սեպտեմբերի դրությամբ…
Շարունակելի…
Արթու՛ր, երեք տարի էլ այս հարցերին որևէ պատասխան չկա… Իսկ մինչ այդ Սահակ Մինասյանն առոք-փառոք ման է գալիս ազատության մեջ և, ըստ Գյումրիում տարածված լուրերի, նա և իր հանցակիցները հայտարարում են, որ Սահակի հարցերը լուծված են՝ ամեն ինչ լավ է՝ այսպես կդոփեն տեղում և վաղեմություն կկիրառեն…

Հետաքրքիր է ու՞մ հետ և ինչպե՞ս է լուծել իր և իր հանցակիցների հարցերը Սահակը…
Արթու՛ր, Գյումրիում ասեկոսեներ են պտտվում, որ Սահակի գործերը ծածկադմփոցի անողը հենց դու ես ու այդ ամենը անվճար չէ, որի մեջ ներքաշված են նաև ՀՔԾ պետն ու քո սանիկ Կարեն Գաբրիելյանը, ով հիմա զբաղեցնում է Լոռու դատախազի պաշտոնը…Ճիշտ է, ասեկոսեներ են, բայց ես ինքս հավատում եմ, քանի որ իրոք զամնալի է Սահակին պաշատպանելու իրավապահների “վարքագիծը”…

Ի դեպ, անցյալ տարի “ԱՅՈ՛”-ի շտաբից դուրս չգալացող Սահակն, այսօր Ռոբերտ Քոչարյանի մոլի երկրպագուն էր, որն ուղղակի ծիծաղ էր առաջացրել շատերի մոտ… Գյումրիում տարածված լուրերի համաձայն Սահակին հենց Դուք եք գործուղել Քոչարյանի շտաբ…
Պարզվում է Նիկոլը շատ “սահակասեր” է, քանի որ Քոչարյանի հետ համագործակցած շատերը պատժվում են, հետապնդվում են, ազատվում պաշտոններից, իսկ բժիշկ Չարչյանի նման մարդը բանտարկվում, իսկ Սահակ Մինասյանը շարունակում է իր ակտիվ գործունեությունը…
Դե սա է Նիկոլի արդարադատությունը…

(Visited 7 times, 1 visits today)