Արայիկ Հարությունյանը նոր պաշտոն ստացավ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից և մեկ այլ որոշմամբ՝ նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար։

Մեկ ուրիշ որոշմամբ՝ Արսեն Թորոսյանն է ազատվել վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։

Որոշումներին կարող եք ծանոթանալ Կառավարության e-gov.am կայքում։

Հիշեցնենք, որ Հարությունյանը նախկինում զբաղեցնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնը, իսկ Թորոսյանը՝ Առողջապահության նախարարի պաշտոնը։

(Visited 4 times, 1 visits today)